Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների դատավարությունը։ Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ` այսօր ամբաստանյալները սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։
Առաջինը դատարանին է դիմել Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Ադրբեջանական կողմի պնդմամբ` Հարությունյանն իբր նշել է, թե 1993 թվականի Քելբաջարի գրավման ժամանակ տեղի ունեցած առնվազն երկու միջադեպերը «ռազմական հանցագործություններ էին»։
Անկախ աղբյուրներից Հարությունյանի կողմից նման հայտարարություններ հնչեցնելու մասին որևէ հաստատում չկա։ Բաքվի ռազմական դատարանում ընթացող դատավարությանը անկախ լրատվամիջոցներ և օտարերկրյա դիվանագետներ չեն մասնակցում։