Մատչելիության հղումներ

Տուսկ․ «Մի քիչը ոչնչից լավ է»


Միշտ էլ ավելի լավ է ունենալ գոնե ինչ-որ բան, քան ընդհանրապես ոչինչ չունենալ, այսօր հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով ԵՄ կողմից անցած գիշեր կայացված որոշումը։

Դրա համաձայն՝ դաշինքը Ուկրաինային 90 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրի՝ ռուսական սառեցված ակտիվների բռնագանձման փոխարեն:

«ԵՄ անդամ որոշ երկրների առաջնորդներ չափից ավելի զգուշավոր են։ Չնայած դրան Եվրոպան Ուկրաինային ֆինանսական օգնություն տրամադրելու որոշում կայացրեց։ Սառեցված ռուսական ակտիվների բռնագանձման և օգտագործման հարցն էլ շարունակում է օրակարգում մնալ։ Պնդել, սակայն, թե ես ամբողջությամբ բավարարված եմ այս որոշմամբ, սխալ կլիներ», - հայտարարել է Տուսկը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG